ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Կառավարությունը թեղուտցիների գլխի տակ փափուկ բարձ է դնում

Կառավարությունը թեղուտցիների գլխի տակ փափուկ բարձ է դնում
08.02.2019 | 01:39

ՎՏԲ բանկի տնօրինմանը հանձնված «Թեղուտ ՓԲԸ»-ն մոտ ապագայում դժվար թե վերաշահագործարկվի: Օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ամենաուշը փետրվարին հանքի վերաբացման մասով դրական նորություն կլինի, օդում են մնում:

ՎՏԲ-ն, պարզվում է, հանքը կրկին շահագործելու մասով որևէ որոշում չունի: «Դեռ չի գտնվել մի մարդ, կազմակերպություն, որ պատրաստ լինի 300 մլն դոլար ներդնելու և վերաշահագործարկելու հանքը: ՎՏԲ-ն էլ այս հարցով առանձնապես մտահոգված չէ: Կլինի՞ ներդրող, կքննարկեն վերաբացելու հարցը, չի՞ լինի, շտապելու տեղ չունեն,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը, հավելելով, որ ոչ մի ներդրող չի ցանկանա հեղհեղուկ միջավայրում բիզնես գործունեություն ծավալել:- «Թեղուտի» դեպքում խնդիրը սովորականից բարդ է. նախ` կառավարությունը հատուկ որոշմամբ պետք է «Վալեքսից» վերցնի հանքի շահագործման լիցենզիան ու այն նոր ներդրողին տրամադրի, որպեսզի վերջինս կարողանա հանքարդյունաբերությամբ զբաղվել: Այդ պատճառով էլ ՎՏԲ-ի համար այս հարցը առաջնային չէ, ավելորդ գլխացավանքի մեջ ընկնելու հավես չունեն: Ինչ վերաբերում է վերաշահագործարկելուն, ապա այդ մասին զրույցները խոստումների մակարդակում էլ կմնան»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ